22 մարտի 2020 - 10:07 AMT
190. ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են ևս 30-ով

Հայաստանում մարտի 22-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 190-ի: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 30 դեպք: Այսպիսով, այսօրվա դրությամբ ակտիվ դեպքերը 188-ն են` երկու պացիենտ առողջացել են։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: