22 մարտի 2020 - 14:32 AMT
Ուժգին երկրաշարժ՝ Զագրեբում․ Կան փլուզումներ

Մարտի 22-ի վաղ առավոտյան ուժգին երկրաշարժ է եղել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժն ամենահզորն է վերջին 140 տարում, հայտնում է Croatiaweek-ը։

Օջախի խորությունը 10 կմ է։

Տուժել է 15 տարեկան մի դեռահաս, որի վրա է ընկել շենքերից մեկի ճակատային մասի քարերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչի` կան փլուզումներ, Զագրեբի որոշ հատվածներում ջրամատակարարումն ու էներգամատակարարումը խափանվել են։ Որոշ տներում ճաքեր են հայտնվել։ Ըստ որոշ տվյալների` փլուզվել է Զագրեբի մայր տաճարի հարավային աշտարակի մի մասը։ Տուժել է ևս 2 եկեղեցի։

Photo. HINA/Damir SEN