23 մարտի 2020 - 16:38 AMT
Աղբյուր. «Արսենալը» Մխիթարյանի համար «Ռոմայից» €25 մլն կպահանջի

Լոնդոնյան «Արսենալը» զգուշացրել է «Ռոմային», որ եթե ակումբն ուզում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակի իր խաղն իտալական թիմում, ապա ամառային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ հռոմեացիները պետք է վճարեն €25 մլն (23.1 ֆունտ ստերլինգ),գրում է SportsMole-ը:

Ենթադրվում է, որ իտալական թիմը 2020-ի ամռանը ցանկանում է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը,

31-ամյա Մխիթարյանը «Ռոմային» է միացել 2019-ի ամռանը: Նա «Արսենալի» ֆուտբոլիստ է, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական թիմում: 2019-20 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում 20 հանդիպման է մասնակցել՝ խփելով 6 գոլ և կատարելով գոլային 4 փոխանցում:

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018-ին «Մանչեսթեր Յունայթեդից»: Զինագործների կազմում 58 խաղ անցկացնելով նա դարձել է միայն 9 գոլի հեղինակ: