24 մարտի 2020 - 01:20 AMT
6 քաղաքացի ռեանիմացիայում է, կյանքին չսպառնացող վիճակում

Կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի ռեանիմացիայում է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում ու արհեստական շնչառության տակ չեն։

Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Նա նշել է, որ ՀՀ-ում կան բոլոր դեղերը, որոնք փորձարարական մակարդակով բուժման համար կիրառվում են աշխարհում։ Դրանք պացիենտներին են տալիս նաև ՀՀ-ում։ Սակայն Թորոսյանը շեշտել է, որ ապացուցողական բազան այդքան մեծ չէ, որ 100 տոկոսով հնարավոր լինի վստահ լինել, որ դրանք բուժում են կորոնավիրուսը։

Մարտի 24-ին կարող է դուրս գրվել ևս մեկ պացիենտ ու մինչև 50-70 մեկուսացված։

Մարտի 23-ի երեկոյան ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 235-ի, 2 հոգի բուժվել է, ակտիվ քեյսերը 233-ն են։