24 մարտի 2020 - 11:10 AMT
ՊԲ-ում ախտահանում են ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկան

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կատարվում է սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանում:

Այն արվում է ամենօրյա ռեժիմով՝ քլորակրի և պրեսեպտի լուծույթներով, տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում մինչև օրս չի գրանցվել։