24 մարտի 2020 - 11:35 AMT
Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նորընտիր նախագահ Ասլան Բժանիային:

Ուղերձում, մասնավորապես, ասված է, որ Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության և սերտ գործակցության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները:

«Համոզված եմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև կապերը հետագայում ևս կընդլայնվեն ու կխորանան:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Ասլան Գեորգիի, պետության ղեկավարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- նշել է Սահակյանը:

Արցախի նախագահը նաև բարեկեցություն և հաջողություններ է մաղթել Բժանիային իր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Աբխազիայի խաղաղության և բարգավաճման:

Մարտի 22-ին անցկացված Աբխազիայի նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան։