24 մարտի 2020 - 13:30 AMT
Տնտեսական գործունեության որ տեսակներն են ժամանակավորապես արգելվել

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը։

Ցանկում կան բազմաթիվ առևտրի իրականացման վայրեր, բուքմեյքերներ, ծառայություն մատուցողներ։ Դրանում ընդգրված են, օրինակ, Երևանի թիվ 2 շուկան, «Հայաստան» առևտրի կենտրոնը, «ՌԻՈ» ՓԲԸ-ն, Վերնիսաժը, «Փեթակը», «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը, Երևանի պահածոների գործարանը, ինչպես նաև շահումով խաղերի ոլորտից՝ «Վիվառո Բեթինգը», «Գուդվին Բետը» և այլն։ Փակ կլինեն նաև այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են «Սելենա սերվիսը», նաև գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ։

ՊԵԿ կայքում առանձնացվել է COVID-19 բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի մարտի 22-ի թիվ 13 որոշման համաձայն:

Ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «հարկային տեղեկատվություն» բաժնի COVID-19 ենթաբաժնում։