24 մարտի 2020 - 21:06 AMT
Ոստիկանություն․ Բնակարաններից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, ՀՀ ոստիկանությունը բնակչությանը հորդորում է տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և ձևաթուղթ։

Ոստիկանությունը հորդորում է․

խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.

բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.

խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն, տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

Ձևաթղթում նշվում են քաղաքացու անձնական տվյալները, ինչպես նաև այցելության վայրի հասցեն, նպատակը և ժամը։