Իտալիայում կորոնավիրուսից մահվան դեպքով ելքերը կրկին ավելացել են՝ մարտի 24-ի դրությամբ մեկ օրում 743 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները։ Ընդհանուր առմամբ, վարակը հայտնաբերվել է մոտ 70,000 մարդու մոտ։
Վերջին մի քանի օրում կորոնավիրուսից մահացության դանդաղում էր նկատվում՝ մարտի 22-ին մահացել էր 651 մարդ, ամսի 23-ին՝ 601, բայց այնուհետև կրկին աճ է գրանցվել, գրում է RTF-ը։
Իտալիայում համաճարակի բռնկումից ի վեր 6820 մարդ է մահացել։ Առավել բարդ է շարունակում մնալ իրավիճակը երկրի հյուսիսում՝ Լոմբարդիայում՝ մահվան դեպքերից կեսն այնտեղ է գրանցվել և մոտ 31,000 վարակված կա։
Աշխարհում կորոնավիրուսից առնվազն 16,000 մարդ է մահացել։ Ամենից շատ պանդեմիան զգացվել է Չինաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։