25 մարտի 2020 - 14:52 AMT
Հայ մասնագետներն ախտահանել են Հալեպի որոշ հատվածներ

Հալեպում հումանիտար առաքելություն իրականցնող հայ մասնագետների խումբը, կորոնավիրուսի համավարակից խուսափելու համար, ախտահանիչ աշխատանքներ է կատարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։

Քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ:

Բժիշկների խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները:

Հալեպում հումանիտար առաքելություն իրականցնող հայ մասնագետների խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ) է մեկնել փետրվարի 8-ին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: