Ամերիկայն վարկանիշային Fitch Ratings գործակալությունը նվազեցրել է ՀՀ բանկային հատվածի համար կանխատեսումը մինչև «բացասական»։ Դա վերաբերում է տարածաշրջանի 8 երկրից 7-ին, տեղեկացնում է Reuters -ը։
«Բացասական» կանխատեսում են ստացել նաև ՌԴ, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Վրաստանի բանկերը։
Ուզբեկստանի պարագայում բանկային հատվածի մասով կանխատեսումը մնում է «կայուն»։
Նշվում է, որ կանխատեսման վատթարացումը կապված է այն տնտեսական ճնշման հետ, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների անկմամբ։
Բանկերի վրա ճնշման մակարդակը կախված է լինելու տնտեսական անկման աստիճանից և արտաքին ֆինանսներից, ինչպես նաև առանձին երկրների իշխանությունների և առանձին բանկերի ձեռնարկվող միջոցներից։
Ավելի վաղ Fitch-ը մեկ կետով բարձրացրել էր ՀՀ ինքնիշխան վարկանիշը «В+» մինչև «ВВ-»՝ կայունից՝ հեռանկարայինի։