26 մարտի 2020 - 16:02 AMT
Երևանում խոզերն ու ոչխարները շատացել են

2020-ի հունվարի 1-ի դրությամբ Երևանում 3569 խոշոր եղջերավոր կենդանի կա՝ նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 6.3%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում 829 կով կա, այսինքն 2019-ի համեմատ դրանց թիվն աճել է 7.1%-ով:

Երևանում կա 25,650 խոզ ( թիվն աճել է 0.2%-ով) և 8818 ոչխար ու այծ (0.6%-ով է աճել)

Մայրաքաղաքում 2%-ով աճել է նաև ածան հավերի թիվը. հունվարի մեկի դրությամբ՝ 39,703 հատ։ Երևանում նաև 5 ձի կա:

Ամբողջ ՀՀ-ում մոտ 579,000 խոշոր եղջերավոր կենդանի կա, դրանց թիվն աճել է 1.3%-ով: