Կորոնավիրուսով վարակումների թիվն աշխարհում հատել է կես միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի կորոնացվիրուսի ռեսուրսային կենտրոնի օպերատիվ տվյալները։
Երևանի ժամանակով 23։20-ի դրությամբ աշխարհում գրանցվել է 511,603 վարակման դեպք, 23,067 մահ, մոտ 121 հազար բուժված, ակտիվ քեյսերը մոտ 367 հազարն են։
Հայաստանում մարտի 26-ի դրությամբ գրանցվել է 290 դեպք, 1 պացիենտ մահացել է, 18-ը՝ բուժվել։ Երկրում կա 271 ակտիվ քեյս։