18 դեկտեմբերի 2008 - 18:00 AMT
Լեռնային Ղարաբաղում չկա ազատագրված տարածքների հասկացություն
Լեռնային Ղարաբաղում չկա ազատագրված տարածքների հասկացություն: Այդ մասին Երեւանում կայացած «Ղարաբաղյան հիմնախնդիր. ընկալումը հայ հասարակության մեջ եւ 2008թ. բանակցային գործընթացի արդյունքները» կլոր սեղանի ժամանակ հայտնել է ղարաբաղյան փորձագետ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերով, յոթ շրջանները, որոնք ղարաբաղյան բանակի կողմից վերադարձվել են 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում, հանդիսանում են ԼՂՀ անվտանգության երաշխիքը: Նրանք ԼՂՀ տարածքի անբաժանելի մասն են կազմում, որն ամրագրված է հանրապետության Սահմանադրության մեջ»,- ընդգծել է Մասիս Մայիլյանը: