27 մարտի 2020 - 10:10 AMT
Ֆրանսիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից

Ֆրանսիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Թռիչքը նախատեսված է մարտի 29-ին։

«Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով. Էլ. փոստ alex.balikjian@saberatours.fr, հեռախոս +33 6 95 10 39 27»,- ասվում է գրառման մեջ։

Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթերը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: