18 դեկտեմբերի 2008 - 18:33 AMT
Եթե Թուրքիային պետք լինի, նա կկարողանա Ադրբեջանին համոզել` հրաժարվելու Ղարաբաղից
«Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի եւ ընդհանրապես ադրբեջանական հասարակության վրա: Եթե Թուրքիային պետք լինի, նա կկարողանա Բաքվին համոզել` հրաժարվելու ԼՂՀ-ից, որպեսզի անվտանգ պահի սեփական արեւելյան շրջանները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է անկախ փորձագետ Մասիս Մայիլյանը: Նրա կարծիքով, իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հնարավոր է, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների փոփոխությունների պայմաններում:

«Թուրքիան, ինչպես գիտենք, ներկայումս ձգտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միանալ բանակցային գործընթացին: Բայց, անգամ հանդիսանալով Մինսկի խմբի անդամ, նա չի կարող հավակնել համանախագահության, քանի որ շահագրգռված կողմ է հանդիսանում: Բայց որոշակի ազդեցություն նա կարող է ունենալ Բաքվի վրա եւ այդպես էլ վարվում է»,- ասել է Մայիլյանը: