Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ես ինքնամեկուսանում եմ, բայց կշարունակեմ ղեկավարել կառավարությունը տեսակոնֆերանսների միջոցով»,- ասել է նա։
Մարտի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ սահմանափակումների մասին։ Ըստ նրա` այսուհետ բրիտանացիները պարտավոր են տանը մնալ՝ դուրս գալով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Մարտի 26-ի դրությամբ Բրիտանիայում վարակվել է մոտ 10,000 մարդ, մահվան դեպքերը 467 են։