27 մարտի 2020 - 17:32 AMT
Ռուանդացին խախտել է կարանտինն ու ձկնորսության գնացել. Կոկորդիլոսը նրան կերել է

Ռուանդայում կարանտինը խախտած և Նյաբարոնգո գետի մոտ ձկնորսության գնացած տեղացուն կակորդիլոսը կերել է, փոխանցում է National Geographic Russia-ն:

Նա այն հազվագյուտ մարդկանցից էր, ով չի գործակցել տեղական իշխանության հետ ու խախտել է կորոնավիրուսի պատճառով պարտադրված կարանտինը: Քաղաքացու անունն ու տարիքը չի հրապարկվում:

Աֆրիկայում մարդկանց վրա կոկորդիլոսների հարձակումները սովորական են, հարյուրավոր նման դեպքեր են գրանցվում՝ հատկապես փոքր համայնքներում: Հաճախ կենդանին մարդու վրա հարձակվելուց հետո մնացորդներ չի թողնում և դժվար է ասել, որ մարդն իրոք մահացել է կոկորդիլոսի հարձակման հետևանքով:

Ռուանդայում փակված են ձեռնարկությունները, արգելված է միջքաղաքային և միջմարզային երթևեկը: Տնից դուրս գալ կարելի է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ավելի վաղ, ըստ որոշ տվյալների, ոստիկանները փոխհրաձգության ժամանակ կարանտինը խախտած 2 քաղաքացու էին սպանել:

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է, մոտ 12 մլն մարդ գտնվում են կարանտինում՝ վիրուսի տարածումը կախելու նպատակով: