27 մարտի 2020 - 19:18 AMT
Մակրոնը ԵՄ-ին զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով Շենգենի գոտու հնարավոր փլուզման մասին. Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է ԵՄ իր գործընկերներին, որ Շենգենի գոտին կարող է փլուզվել, եթե Եվրամիության երկրները համերաշխություն չդրսևորեն կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ դիվանագիտական շրջանակում սեփական աղբյուրներին հղումով։

«Եվրոպական նախագիծը ռիսկի է ենթարկվում։ Ռիսկը, որ կա, Շենգենի գոտու վերջն է»,- ասել է Մակրոնը մարտի 26-ի երեկոյան տեսակոնֆերանսի շրջանակում։

Ֆրանսիայում, ըստ երկրի առողջապահության վարչության տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է գրեթե 30,000-ի, մոտ 1700 մարդ մահացել է բարդությունների պատճառով։

Photo. Getty Images