27 մարտի 2020 - 19:27 AMT
Ապրիլին Սունդուկյանի թատրոնն առցանց խաղացանկով կներկայանա

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ապրիլին կներկայացնի 4 ներկայացում: Տեսագրությունները հնարավոր կլինի դիտել թատրոնի ֆեյսբուքյան էջում:

«Նույնիսկ արտակարգ դրությունը չի խանգարի թատերասերներին վայելել Մայր թատրոնի սիրված ներկայացումները»,- ասվում է գրառման մեջ։

Թատրոնը կներկայանա հետևյալ առցանց խաղացանկով․

Ապրիլի 6-ին՝ «Արծվաբույն»,

ապրիլի 13-ին՝ «Տրամվայ ցանկություն»

ապրիլի 20-ին՝ «Մուսա լեռան 40 օրը»

ապրիլի 27-ին՝ «Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից»:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Մարտի 27-ի առավոտվա դրությամբ վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս ընթացքում ապաքինվել է 28 անձ, մեկը՝ մահացել:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից