28 մարտի 2020 - 11:17 AMT
Հայաստանի բռնցքամարտի հավաքականում կորոնավիրուսի դեպք կա

Կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Լոնդոնից վերադարձած Հայաստանի բռնցքամարտի հավաքականում; Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բռնցքամարտի ֆեդերացիան։

«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի, ապաքինվել է 28 մարդ, մեկը՝ մահացել։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից