28 մարտի 2020 - 13:23 AMT
ՌԴ-ում կարող են սահմանափակել ներքին ավիա և երկաթուղային ուղևորափոխադրումը. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի կառավարությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով դիտարկում է երկրում ուղևորափոխադրումների սահմանափակման և ավիա և երկաթուղային ուղևորափոխադրումների կասեցման հնարավորությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ իր աղբյուրին հղոմով։

Կառավարության մամուլի ծառայությունը չի հաստատել և չի հերքել լուրը։

Մարտի 27-ից Ռուսաստանը դադարեցրել է գրեթե ամբողջ միջազգային ավիահաղորդակցությունը. երկաթուղին փոխել է գնացքների աշխատանքի պարբերականությունը երկրի ներսում, իսկ որոշ մասինը՝ չեղարկել ուղևորահոսքի նվազման պատճառով։

Մարտի 28-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1264-ի։ 49 մարդ ապաքինվել է, 4-ը՝ մահացել։