28 մարտի 2020 - 13:37 AMT
ՌԴ-ում կորոնավիրոսի 228 նոր դեպք կա, ընդհանուր՝ 1264․ ՌԻԱ Նովոստի

Մարտի 28-ի տվյալներով ՌԴ-ում կորոնավիրոսի 228 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1264-ի երկրի 62 շրջանում, հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նոր դեպքերի մեծ մասը՝ 114-ը, Մոսկվայում են։ Եվս 36 վարակված Մերձմոսկովյան շրջանից են։

«Վերջին 24 ժամում Մոսկվայում մահվան 1 դեպք է գրանցվել։ Մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը հասել է 4-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ապաքինվել է 49 մարդ։

ՌԴ-ում մարտի 28-ից ապրիլի 5-ը ոչ աշխատանքային է հայտարարվել։ Մարտի 27-ից Ռուսաստանը դադարեցրել է գրեթե ամբողջ միջազգային ավիահաղորդակցությունը. երկաթուղին փոխել է գնացքների աշխատանքի պարբերականությունը երկրի ներսում, իսկ որոշ մասինը՝ չեղարկել ուղևորահոսքի նվազման պատճառով։