28 մարտի 2020 - 15:52 AMT
Ուհանում մասնակիորեն սկսել է գործել մետրոն

Չինական Ուհանում, որտեղից սկիզբ է առել կորոնավիրուսի պանդեմիան, մասնակիորեն սկսել է աշխատել մետրոն, գրում է BBC-ն։

Ուղևորները պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել, իսկ մտնելիս և դուրս գալիս` սքանավորել անհատական «առողջության կոդը»։ Այժմ Ուհանում մետրոյի 228 կայարան է գործում, թե երբ կվերագործարկվեն մյուսները` հայտնի չէ։

Ուհանում, որը Հուբեյ նահանգի մայրաքաղաքն է, գրանցվել էր կորոնավիրուսով վարակման ավելի քան 50,000 դեպք։ Հուբեյում առնվազն 3000 մարդ է մահացել այդ հիվանդությունից։