28 մարտի 2020 - 14:28 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1200 կրակոց

Մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարն ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում իրականացնել մարտական հերթապահություն, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։