28 մարտի 2020 - 14:29 AMT
Ինքնամեկուսացումը խախտած 1889 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել

Մինչև մարտի 28-ը ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել, հայտնել է Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյան:

Ըստ նրա՝ անձնական մեքենաներում սահմանված քանակից ավելի անձ տեղափոխելու համար 1843 դեպքով ավելորդ ուղևորներն իջեցվել են: Մհրյանը նշել է, որ 48 դեպքով վարորդները վարչական տույժի են ենթարկվել՝ սահմանվածից ավելի շատ ուղևոր տեղափոխելու համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից