Իսպանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 832 մարդ է մահացել, երկրում, ընդհանուր առմամաբ 5690 մահ է գրանցվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Իսպանիայում մեկ օրվա ընթացքում վարակի 8189 նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման թիվը հասել է 72,248-ի: Երկրում ակտիվ քեյսերը մոտ 54,000-ն են, վերականգնվել է մոտ 12,000 վարակված, 4500 հոգի ծանր վիճակում է:
Եվրոպայում Իսպանիան կորոնավիրուսով վարակվածների և մահերի թվով երկրորդն է՝ Իտալիայից հետո:
Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում 610,000 վարակակիր կա: Վիրուսից մահացել է մոտ 28,000 մարդ, վերականգնվել մոտ 136,000 հոգի: