28 մարտի 2020 - 18:56 AMT
Պարետի որոշմամբ 6 ժամ սուպերմարկետների մի շարք մասնաճյուղեր չեն գործի

ՀՀ պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը, տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Որպես հիմնական խախտում նշվում է, որ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դրմակներ չեն կրել, օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամանների բացակայությունը (դրանք նետված են եղել բաց աղբամանում):

Առկա չեն եղել նաև աշխատողների ջերմաչափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ, խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից