29 մարտի 2020 - 14:51 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հատել են 1500-ը․ «Վեդոմոստի»

Մարտի 29-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի 270 նոր դեպք է գրանցվել երկրի 26 շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1534-ի։

Նոր դեպքերի մեծ մասը՝ 197-ը, Մոսկվայում է գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։

Կորոնավիրուսով հիվանդության կասկածանքով ՌԴ-ում բժիշկների հսկողության տակ 182,702 մարդ կա, ասվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում։

Մարտի 29-ի դրությամբ մահերի թիվը հասել է 8-ի՝ 6 անձ մահացել է Մոսկվայում, 1-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 1-ը՝ Օրենբուրգի շրջանում։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 64 մարդ։

Դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Մոսկվայում՝ 1014 դեպք, Մոսկովյան շրջանում՝ 112, և Սանկտ Պետերբուրգում՝ 42։

Ըստ Հոփկինսի միջազգային հետազոտական ինստիտուտի, որը հաշվարկում է կորոնավիրուսով վարակման դեպքերը, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 669,000-ը։ Մահացել է 31,000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 142,000-ը։