30 մարտի 2020 - 16:59 AMT
Նավթի գները նվազել են՝ հասնելով 17-ամյա նվազագույն նիշին

Նավթի գները նվազել են՝ հասնելով 17-ամյա նվազագույն նիշին, քանի որ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի դիմակայությունը շարունակվում է, իսկ պահանջարկը կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ նվազում, գրում է CNBC-ն։

Մարտի 30-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը հասել է $23,03-ի 1 բարելի դիմաց։ Սա ամենացածր ցուցանիշն է 2002-ից ի վեր։

West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի ֆյուչերսները որոշ ժամանակով նվազել են մինչև $19,9 1 բարելի դիմաց, որն ամենացածրն է 2002-ի մարտի 20-ից ի վեր։