30 մարտի 2020 - 12:39 AMT
Վրաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 98-ի. Sputnik Georgia

Վրաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 98-ի։ Այդ մասին ասվում է վարակի մշտադիտարկման Stopcov.ge կայքում։

18 մարդ ապաքինվել է, կարանտինում 4978 մարդ կա, հսկողության տակ՝ 266, գրում է Sputnik Georgia-ն։

Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին և Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի աշխատակիցներ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։