30 մարտի 2020 - 12:41 AMT
Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում մոտեցել է 500 դրամի սահմանին

Մարտի 30-ին դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում մոտեցել է 500 դրամի սահմանին:

Rate.am-ի տվյալներով՝ ՀՀ բանկերի սահմանած փոխարժեքներով դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 499 դրամ է, վաճառքի ամենացածրը՝ 504 դրամ։

Դոլարը մարտ ամսվա ընթացքում արժևորվել է մոտ 4 տոկոսով՝ ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքի պաշտոնական տվյալներով, մարտի 28-ին 1 դոլարի փոխարժեքը 498․4 դրամ էր, մինչդեռ մարտի 1-ին՝ 478․8։