30 մարտի 2020 - 17:04 AMT
Բաքվի փողոցները ներքին զորքերը կհսկեն

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի շրջանակում ձեռնարկվող միջոցների խստացմամբ պայմանավորված՝ կարանտինի պահպանումը Բաքվում կհսկեն նաև Ադրբեջանի ներքին զորքերը։

Ոստիկանության հետ մեկտեղ ներքին զորքերը ծառայություն կիրականացնեն քաղաքի փողոցներում, տեղեկացնում էTuran-ը։

Ըստ դիտորդների՝ իշխանության հաջորդ քայլը կդառնա երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելը։

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 209-ի, որից 15-ն ապաքինվել են, 4 մարդ՝ մահացել։