30 մարտի 2020 - 19:26 AMT
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա երեխան սկսել է քայլել

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա երեխան արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ, հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը»,- գրել է Դերձյանը:

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ Սրբ. Աստվածամայր ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը կալանավորվել է: