30 մարտի 2020 - 19:55 AMT
Արցախում ախտահանում են բոլոր ընտրատեղամասերը

Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ բոլոր ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ:

Դրանք տանում են Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում։

Տեղեկատվական շտաբը նաև տեսանյութ է հրապարակել աշխատանքների ընթացքից։

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին։ Համապետական ընտրությունների քվեարկության օրը` երեքշաբթին, հայտարարվել է ոչ աշխատանքային: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Արցախում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։