30 մարտի 2020 - 20:53 AMT
Տավուշում հակառակորդի կրակոցից երեխա է վիրավորվել

Տավուշի մարզի Ոսկեվան համայքնում այսօր ադրբեջանական գնդակից դպրոցական երեխա է վիրավորվել, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատում են։

Նշվում է, որ պաշտպանության նախարարությունը քիչ անց հանդես կգա հայտարարությամբ:

Ավելի վաղ՝ մարտի 27-ին հակառակորդի կրակոցից Տավուշում պայմանագրային զինծառյող էր վիրավորվել: