31 մարտի 2020 - 01:37 AMT
Մահացել է Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին

Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին, ով վերջերս ավտովթարի էր ենթարկվել Երևանում: Լուրը Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է ինքը՝ Արոնյանը:

«Բառեր չունեմ՝ արտահայտելու վիշտս կնոջս՝ Արիաննեի մահվան հետ կապված։ Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց․․․ Սիրում եմ քեզ, սիրելիս, ամուր քնիր․․․»,- նշել է Արոնյանը:

Կաոլին վթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում մարտի 15-ին: Նրա մեքենան բախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել Կաոիլիին, այնուհետև նա հոսպիտալացվել էր «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր։