31 մարտի 2020 - 17:55 AMT
Ամերիաբանկը՝ բիզնեսի կողքին. Երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ կան

Ամերիաբանկը $30 մլն-ի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում նախագծերի ֆինանսավորմանը:

Այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի, կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի արդյունքում առաջացած դժվարությունները:

Վարկային միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, կնպաստեն մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը: