31 մարտի 2020 - 20:45 AMT
Թուրքմենստանում ԶԼՄ-ներին արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․TJournal

Թուրքմենստանի իշխանություններն արգելել են պետական ԶԼՄ-ներին «կորոնավիրուս» բառն օգտագործել և հանել են այն առողջապահության նախարարության տեղեկատվական բրոշյուրից։ Այդ մասին գրում է TJournal-նը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) և «Թուրքմենստանի քրոնիկոնը» անկախ պարբերականին հղումով։

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում RSF-ի բաժանմունքի ղեկավար Ժաննա Կավելյեն պնդում է, որ այդպիսով երկրի իշխանությունները սպառնալիքի տակ են դնում բնակչության կյանքը։ Ըստ հրապարակային տվյալների` մարտի 31-ի դրությամբ Թուրքմենստանում վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել։

Թուրքմենստանն այն մոտ 30 երկրից մեկն է, որը հերքում է վարակի առկայությունը երկրում։ Չնայած դրան, կանոնավոր կերպով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։