1 ապրիլի 2020 - 10:05 AMT
Նախնական. Արցախի 2 շրջանում առավելագույն ձայները ստացել է Արայիկ Հարությունյանը

Արցախի Հանրապետության ԿԸՀ նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանում նախագահի 14 թեկնածուից առավել շատ ձայներ է հավաքել «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 3610։

Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 1278, երրորդ՝ Վիտալի Բալասանյանը՝ 890, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Ստացած քվեներով Արայիկ Հարությունյանն առաջատար է նաև Շահումյանի շրջանում։ Նրան է աջակցել 888 ընտրող։ Մյուս երկու թեկնածուները ստացել են համապատասխանաբար 323 և 200 ձայն:

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76,471 ընտրող: Տոկոսային հարաբերկացությամբ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 72.7 տոկոսը:

Մարտի 31-ին Արցախում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 14 թեկնածու: Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի: