1 ապրիլի 2020 - 12:17 AMT
ԵԱՏՄ երկրները կարգելեն մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով

ԵԱՏՄ երկրները կարգելեն մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով։ Մարտի 31-ին նման որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան։ Որոշվել է արգելքը սահմանել մինչև հունիսի 30-ը։

Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր անց, տեղեկացնում է «Իզվեստիան»։

Արտահանման արգելքի տակ կլինեն նաև սխտորը, շաղգամը, ձավարեղենը, ալյուրի որոշ տեսակներ, հնդկաձավարը, պատրաստի սննդամթերքը հնդկաձավարից, տրոհված և չտրոհված սոյան։

«Արգելքը թույլ կտա ապահովելու բնակչությանն այդ տեսակի ապրանքների բավարար քանակով սանիտարահամաճարակային իրավիճակի սրման պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։

COVID-19-ից նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա։