1 ապրիլի 2020 - 13:54 AMT
Դոնեցկում հայ ուսանողը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին

Դոնեցկի կառավարման ակադեմիայի հայ ուսանող Գևորգ Խաչատրյանը մոր հետ դիմակներ է կարում և բաժանում թոշակառուներին։ Սոցցանցերում հայտնված «Դիմակներ թոշակառուներին՝ բարի հայից» հոլովակը մեծ տարածում է ստացել։

Խաչատրյանը պատմել է, թե ինչպես է սկսել իր նախաձեռնությունը։

«Ամեն ինչ սկսվեց, երբ մայրիկս պատմեց, թե ինչպես դեղատանը տարեց կինը ցանկացել է դիմակ գնել, բայց տեսնելով գինը, չի կարողացել։ Մայրիկս պատմեց այդ մասին և մեզ մոտ այդպիսի գաղափար ծագեց»,- ասել է նա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Խաչատրյանն ասել է, որ դիմակները չի գնել, այլ կարել է մոր օգնությամբ՝ մոտ 100 դիմակ, և բաժանել հիմնականում տարեցներին։

«Մոտ մարդիկ շատ դրական արձագանքեցին։ Շատ արձագանքներ կան, ոմանք նույնիսկ որոշել են շարունակել այս նախաձեռնությունը»,- ասել է նա։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։