1 ապրիլի 2020 - 14:51 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 440 նոր դեպք կա. Vedomosti

Ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 440 նոր դեպք է գրանցվել, հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2777-ի, գրում է Vedomosti-ն։

Նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում են՝ 267 (ընդհանուր առմամբ՝ մայրաքաղաքում 1880 հիվանդ կա)։ Նրանցից 117-ը 18-45 տարեկան են, 87-ը՝ 46-65 տարեկան, և 34-ը՝ 65-ից բարձր տարիքի, որից 12-ը՝ 80-ն անց են։ Կորոնավիրուս է հաստատվել նաև 29 երեխայի մոտ։

Երկրում, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 190 մարդ, մահացել՝ 24-ը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։