4 ապրիլի 2020 - 10:15 AMT
ԿԳՄՍՆ․ Կապի օպերատորների հետ պայմանավորվածությամբ հատուկ՝ կրթական սակագին կսահմանվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ հատուկ` մատչելի կրթական սակագին սահմանելու համար: Այդ մասին ասվում է նախարարության ֆեյսբուքյան էջում։

«Մանրամասները կներկայացվեն տեխնիկական վերջին կարգավորումներից հետո»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանում գործող արտակարգ դրւթյամբ պայմանավորված ՀՀ բուհերն ու դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։ Հեռավար համակարգի ներդրումը նախատեսվում էր 2021-ին, բայց արտակարգ դրությունը կօգտագործվի պիլոտային ծրագիրը փորձարկելու և ավելի շուտ այն կյանքի կոչելու համար։ Արդեն իրավական հիմքերն են ստեղծվում: