4 ապրիլի 2020 - 16:34 AMT
Երևանում փտած ծառեր են շրջվել քամուց

Ապրիլի 3-ին Երևանում փտած ծառեր են շրջվել քամուց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը՝ հավելելով, որ արմատախիլ եղած ծառերը հեռացվել են տարածքից։

«Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:

Ահազանգին արագ արձագանքել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանումը»,- ասվում է գրառման մեջ: