5 ապրիլի 2020 - 13:59 AMT
Արցախում կորոնավիրուսի կասկածով հիվանդների համար սենյակներ են առանձնացվել

Արցախի առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Դա արվել է աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով։

Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան: