5 ապրիլի 2020 - 15:44 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 658 նոր դեպք կա․ «ՆԳ»

Ապրիլի 5-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 658 նոր դեպք է գրանցվել երկրի 14 շրջանում։ Ինչպես գրում է «Նովայա գազետան» երկրի օպերատիվ շտաբին հղումով, այդպիսով ՌԴ-ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 5389 դեպք կա երկրի 79 շրջանում։

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ մեկ օրում ավելանալով 536-ով և հասնելով 3893-ի։ Մայրաքաղաքին հաջորդում է Մոսկովյան շրջանը (մեկ օրում 45 և ընդհանուր 305 դեպք) և Սանկտ Պետերբուրգը (20՝ մեկ օրում և ընդհանուր՝ 191)։ Նշվում է, որ COVID-19-ի առաջին դեպքն է գրանցվել Կամչատկայի երկրամասում։

Ըստ շտաբի` մեկ օրում մահվան 2 դեպք է գրանցվել, երկուսն էլ Մոսկվայում, 22 մարդ ապաքինվել է։

Աշխարհում ապրիլի 5-ի տվյալներով կորոնավիրուսով վարակի 1․2 մլն դեպք է գրանցվել, մահացել է 65,000 մարդ։