Վրացական Թելավիի և Սենակիի գյուղմթերքի շուկաներն ապրիլի 6-ից փակվում են՝ արտակարգ դրության պայմաններում սանիտարական նորմերը չպահպանելու համար։
Տնտեսական գործունեությունը Վրաստանում սահմանափակված է։ Աշխատանքը շարունակող առևտրի կենտրոնների կառավարիչները պետք է հոգ տանեն գնորդների միջև սոցիալական հեռավորւթյան մասին, թույլ չտան հավաքներ, հետևեն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Շիդա Քարթլի շրջանում կասեցվել է գյուղատնտեսական 6 շուկայի գործունեությունը, փակ են նաև Բաթումի բոլոր շուկաները։
Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 30-ից կարանտին է գործում և պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։