Վարկառուները (համավարկառուները) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված դիմումները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում, պետք է ներկայացնեն նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (եթե դրանք չեն ներկայացվելու վերջիններիս կողմից)՝ hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզանձինք հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկի գումարը:
Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից և վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:
2020-ի մարտի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը: