7 ապրիլի 2020 - 18:44 AMT
Disney-ի ինքնամեկուսացած հեղինակները «Սառցե սրտի» ձնեմարդի մասին տեսանյութեր են ստեղծել

Disney ընկերությունը թողարկել է կարճ տեսանյութերի շարք՝ «Սառցե սիրտը» (Frozen) մուլտֆիլմի ձնեմարդ Օլաֆի մասին։ Տեսանյութերի հեղինակները դրանց վրա աշխատել են տանը՝ ինքնամեկուսացման ռեժիմում, փոխանցում է The Verge-ը։

«Տանը՝ Օլաֆի հետ» (At Home With Olaf) նախագծի վրա աշխատել են Հայրամ Օզմոնդը և դերասան Ջոշ Գադը, վերջինս նաև Օլաֆի կերպարի ձայնային կրկնօրինակողն էր «օրիգինալ տարբերակում»։

Դեռևս հրապարակվել է կարճ էպիզոդի մեկ տարբերակ՝ 40 վայրկյան տևողությամբ և «Զվարճանք ձնեմարդու հետ» (Fun With Snow) վերնագրով։

Էպիզոդների հստակ թիվն ու հրապարակման ամսաթիվը չի նշվում, բայց կարծիք կա, որ կթողարկվի 20 հոլովակ։ Պլանավորվում է դրանք ամենօրյա ռեժիմով հրապարակել։

«Սառցե սիրտը» ստեղծվել է 2013-ին։ Այն Disney-ի պատմության ամենաշահութաբեր նախագծերից է եղել։ Մուլտֆիլմը նաև Օսկարի է արժանացել։